ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մայա Փանջիկիձե. Ադրբեջանը Վրաստանի համար ավելի կարևոր չէ, քան Հայաստանը

Մայա Փանջիկիձե. Ադրբեջանը Վրաստանի համար ավելի կարևոր չէ, քան Հայաստանը
12.09.2016 | 21:02

Ես ոչ մի դեպքում չեմ կարող ասել, որ Ադրբեջանը Վրաստանի համար առավել կարևոր է, քան Հայաստանը՝ աել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն, ով այս օրերին Երևանում է:

«Մենք մշտապես Հայաստանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ: Քաղաքական առումով մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք տնտեսական համագործակցության առումով: Այնպես որ՝ ես տեսնում եմ Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալ և, կարծում եմ, մեր՝ Եվրամիության հետ կնքած Ասոցացման համաձայնագիրը կնպաստի դրան: Համաձայն եմ, որ մենք այնքան էլ լավ տնտեսական հարաբերություններ չունենք, և դա պետք է զարգացնել», - ասաց Փանջիկիձեն: Հարցին, թե Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ երկիր լինելն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերությունների վրա, Մայա Փանջիկիձեն պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա ազդեցություն կունենա, որովհետև մեր միջև հարաբերությունները վաղուցվա են: Դրա համար, կարծում եմ, անկախ այն փաստից, որ Վրաստանը ձգտում է Եվրամիություն և ՆԱՏՕ, իսկ Հայաստանն ունի այլ ծրագրեր, դա չի ազդի Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերությունների վրա»:


Վրաստանի ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ և ունի շատ լավ հարաբերություններ Իրանի հետ. «Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ ոչ միայն տնտեսական և հումանիտար ոլորտներում, այլ նաև քաղաքական»:

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ